Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները
Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը:
Հաղորդվում է, որ Կիրանցում իրավիճակը ծայրահեղ լարված է. սկսվել են բախումներ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Կիրանց են ժամանել նաև բերետավորները։