ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանություն
Պաղեստինում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն զեկույց է ներկայացրել, որում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն է անվանել։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական «Details»-ը։
«Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ ցեղասպանության հանցագործության կատարման մասին վկայող շեմը բավարարվել է»,- ասել է Ալբանեզը:
ՄԱԿ-ի նյութում նշվում էր, որ Իսրայելի ներկայացուցիչը չի մասնակցել զեկույցի քննարկմանը, սակայն մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նա հայտարարել է, որ ամբողջովին մերժում է Ալբանեզի զեկույցը՝ այն անվանելով իրականության անպարկեշտ խեղաթյուրում: