Ճապոնիայի վարչապետը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան փոխանցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման խնդրանքը։
Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։ Նա ասել է, որ միայն հանդիպման ցանկությունը բավարար չէ, քանի դեռ երկու երկրների միջև հարաբերություններում բեկում չի եղել:
«Քանի դեռ Ճապոնիան թշնամաբար է տրամադրված Հյուսիսային Կորեայի նկատմամբ և ոտնահարում է մեր ինքնիշխան իրավունքները, մենք նրան կդիտարկենք որպես թշնամի, ոչ թե ընկեր։ Վարչապետը պետք է իմանա, որ չի կարողանա հանդիպել մեր երկրի ղեկավարության հետ միայն այն պատճառով, որ ցանկանում է կամ պարզապես վճռական է»,- ասել է Կիմ Յո Յոնգը։