Պետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
Մամուլ

Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»: Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը:

Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք: Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»:

Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար: Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք:

Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞... Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ:

Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում