Տեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է։ Էդ սյունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Գավառ կատաած այսի ժամանակ։
«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։
Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,–ասաց նա։