«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը
Ռուսական պետական ինֆորմացիոն գործակալություն «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հիմնադիր և «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ, վարող Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը:
«Հայ իրավապահներն ուրբաթ օրը բերման են ենթարկել ընդդիմադիր հասարակական գործիչ, «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը»,- գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն` մեջբերելով Մելիքյանի գրառումը:
«Նարեկ Սամսոնյանին հենց նոր կոշտ ձևով բերման են ենթարկել»։
«Նախկինում ընդդիմադիրը բռնության դրդելու մեղադրանքով քրեական գործով էր անցնում, սակայն մարտի 15-ին դատարանն արդարացրել էր։ Սամսոնյանը Youtube-ում ալիք է վարում»,- գրում է ռուսական պետական ինֆորմացիոն գործակալությունը: