«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ) Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտի թվայնացման ուղղությամբ Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ (տեսանյութ) ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 39 վթար. 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվելԻնչ ունենք այս պահին. Վահե ՀովհաննիսյանԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՀԱՄԱՍ-ը գաղտնի փաստաթուղթ է հանձնել Թուրքիային
Ճարտարապետների պալատի խորհուրդը ժամանակին չունեցավ մյուսների քաջությունը` հրաժարական պահանջելու. ինչու Բագրատ Սրբազանը «մոռացավ» պալատը
25-ամյա Վաժան հետախուզվում էր ԳԴՀ իրավապահների կողմից. Նրան գտել են ԲագրատաշենումԱրթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին․ փաստաբանՎե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեինՀայաստանում կարող է «քաղաքական քրիստոնեություն» առաջանալ․ արևելագետՓաշինյանը և Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեցԵս ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա. ՀՀ գրողների միության նախագահՄայիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի ավագանին վաղը նիստ կգումարիՀայ սամբիստները 18 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունումՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ ՍրբազանՈսկեվանի պոստերից վիրավոր ոտով եկել եմ, խելապակասը մեր մոտ տեղ չունի․ տավուշցի կինը միացել է շարժմանը (տեսանյութ)Լրագրող Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հիման վրա «1896» ռեստորանը ապօրինի ձևով կապարակնքվել է. փաստաբանՔՊ-ական պատգամավորը հերքել է իրեն առնչվող գրառումըԱռնետավազքը կարծես թե սկսվել է. քաղաքագետԱլֆորվիլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են Փաշինյանի հրաժարականըՇահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ. ՄիրզոյանԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվելԳիշերը հնարավոր է անձրև և ամպրոպՄերի ջան, լա՞վ ես զգում քեզ. Բագրատ սրբազանը հեռախոսով խոսեց բռնության ենթարկված լրագրողի հետ (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավորը ցուցարարներին առաջարկում է «գցվել» աղբամաններըՀայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)«Երեխաները դաս չանելու համար, բնականաբար, կողջունեն երթը»․ Չեխովի դպրոցի աշակերտներին թույլ չտվեցին միանալ շարժմանըԲագրատ սրբազանն ԱԺ շենք չմտավ. անձնագիրը մոտը չէր (տեսանյութ)ԳԱԱ գլխավոր մասնաշենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանին ընդունեցին պատմության ինստիտուտումԱբովյան քաղաքում աշակերտները դասադուլ են արել (տեսանյութ)Պատգամավորին ոստիկաններն արգելում են մտնել Ազգային ժողովի շենք (տեսանյութ) Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել (տեսանյութ)Երիտասարդը վեց հարկանի շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում մահացել է
Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են
Բագրատ Սրբազանի հետ մտերիմ ենք եղել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են․ ՔՊ-ական Վահե Ղալումյանի կարծիքով շարժումը մարում էՄենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ
Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը
Բելգորոդում հրթիռակոծվել է բնակելի շենք. կա 13 զոհ և 20 վիրավորԳագիկ Մելքոնյանն է վարչապետի մեր թեկնածուն, լավ թեկնածու չի՞. Սրբազանը կատակեց (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներԲեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվելԲաղրամյա պողոտան անանցանելի է դարձել. Բագրատ սրբազանի աջակիցների շարքերը շարունակում են խտանալ (տեսանյութ)
Հասարակություն

Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿ

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։

Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:

2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։