Հարձակում ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի վրաԿենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը․ Հոխիկյանը հայտնել է ոմն Պետիկ Քյուրդյանի մասին․․․
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԱրտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցելՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումՊուտինը առաջարկել է խաղաղություն հաստատել ՈւկրաինայումԱյսօր վերջին օրն է․ «Հրապարակ»Փակ փողոցներ չկան․ ՆԳՆՈւկրաինան գիշերը հարվածել է ՂրիմինՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանի հետ փորձում են հանդիպել, բայց նա սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»Խորհրդարանի պաշարում կլինի՞․ քպականներն աղոթում են, որ շարժումը մարի. «Հրապարակ»Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակինԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը ՌուսաստանիցՍի Ցզինպինը Պուտինի այցից առաջ վառ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին«Եթե այգին համարվի Ադրբեջան, կտրելու ենք ծառերը». կիրանցեցի ՀՀ ԱԳՆ-ն Նեպալի հետ «թվինինգ ծրագիր» է սկսում․ ազգային զեկույցներ կներկայացվեն ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել ցուցարարներից՝ հաղորդելով ձերբակալությունների մասին «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ առաջացավ, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստան․ Փաշինյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները մտել են փակուղի. Կատարի ԱԳՆ ղեկավարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելն առաջիկա օրերին ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում
Գերեվարված Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. մանրամասներ
ՌԴ պետդումայի պատգամավորը կասկածանք է հայտնել, թե Հայաստանին կընդունեն ԵՄ-ում Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ ահազանգ Ավտովթար՝ Տավուշում․ բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակում Իշխանությունն օգտագործում է վարժական հավաքները՝ որպես սպառնալիք և պատժամիջոց․ հայտարարություն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են» (տեսանյութ) Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Վաղը ձեր բողոքը հայտնեք, կառավարության ղեկավարը վաղը 17:00-ին Օպերայի դահլիճում կլինի (տեսանյութ) Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) ՄԻՊ-ը հանդիպել է երեխաներին․ ընդգծել է նրանց շահերի ապահովման անհրաժեշտությունը Պարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ) Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ) Այսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ) Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը ԵԱՏՄ-ն փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում․ ՈՒՂԻՂ

Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը

Հարգելի ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվին՝

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը՝ Պատվավոր Նախագահ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ իր խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ վերջերս հրապարակված մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում խստորեն դատապարտելով Հայաստանի կառավարության կողմից իրականացվող խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի քաղաքականությունը։ Վերոնշյալ զեկույցում լրջորեն քննադատվում է կամայական ձերբակալություններն ու կալանքները, ինչպես նաև լրջագույն խնդիրներ էր արձանագրվում դատական իշխանության անկախության հետ կապված։

Ցավոք սրտի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի Նախագահ Արգիշտի Քյարամյանը հետևություններ չեն արել ԱՄՆ Պետքարտուղարության այս զեկույցից և շարունակում են խոշտանգումների, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի քաղաքականության շարունակումը և կատարելագործումը, որը կիլոմետրերով հեռու է դեմոկրատական արժեքներից։ Այս անգամ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի Ապրիլի 19-ին Շենգավիթի Քննչական բաժնում՝ Ոստիկանության փոխգնդապետ, նախկին Սիսիան և Մարտունի քաղաքների ոստիկանության պետ Գարիկ Մուրադյանի նկատմամբ։

Նամակին կից Ձեզ ենք ներկայացնում մի ձայնագրություն, որտեղ կարող եք ինքներդ լսել Կուսակցության պատվավոր նախագահ և «Հանրային Դատ» հաղորդաշարի հեղինակ և վարող Վարդան Ղուկասյանի հաղորդման մի հատված, որում պարզ լսվում է խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը։

Հատկանշական է, որ խոշտանգումը տեղի է ունենում Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհանիսյանի ներկայությամբ։ Խոշտանգման անմիջական մասնակիցներն են՝ գործով քննիչ Գևորգ Խաչատրյանը, Շենգավիթի քննչական բաժնի պետի երկու տեղակալները, 4 ոստիկանության՝ օպերատիվ հեախուզության ծառայող, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական բաժնի պետ՝ Գևորգ Բարեյանը։ Խոշտանգման ընթացքում ոտքերով կանգնել են Գարիկ Մուրադյանի դեմքին, ձեռքերը փորձել են կոտրել, գլուխը հարվածել են սեղանին։ Այս դաժան նվաստացնող և անմարդկային վերաբերմունքը տեղի է ունեցել գործով անցնող վկայի նկատմամբ։

Ձայնագրության մեջ պարզ լսվում է որ Գարիկ Մուրադյանը խնդրում է բժշկական օգնություն՝ սրտի շրջանում ցավեր զգալով, սակայն Քննչական կոմիտեի հանցագործների բանդան շարունակում է 1 ժամից ավել խոշտանգել վկային, որից հետո նոր միայն Գարիկ Մուրադյանն ստանում է բժշկական օգնություն։ Արդեն մի քանի տասնյակի հասնող խոշտանգումների, մարդու իրավունքների ոտնահարումների, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրվագները արձանագրում են որ ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ և ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջամտությամբ Հայաստանի Հանրապետությունը հեռացրել են Դեմոկրատական պետություն կոչվելու բոլոր հնարավորություններից։

Ուստի հորդորում ենք Ձեզ դատապարտել Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների այս աղաղակող խախտումները և պահանջել անհապաղ գործողություններ՝ բոլոր խոշտանգվածների համար պատասխանատվություն, թափանցիկություն և արդարություն ապահովելու համար։ Նման վայրագությունների դիմաց լռությունը կամ անտարբերությունը հնարավորություն կտա նորանոր խոշտանգումների և մարդու իրավունքների խախտումների իրականացման համար։

Ձեր ձայնը և ձեր գործողությունները այս կրիտիկական պահին համերաշխության և զորակցության հզոր ուղերձ կհղեն հայ ժողովրդին, որը շարունակում է տառապել ճնշումների և անարդարության պատճառով։

Ամենայն Հարգանքով՝

Վարդան Ղուկասյան «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» Կուսակցության Պատվավոր Նախագահ