Սամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս ՀակոբյանՀանրապետության բոլոր ոստիկաննները խմբերով շարժվում են Օպերա՝ պաշտպանելու իշխանությանների․ ՈւՂԻՂԺամը 15:30 կլինենք Կոնսերվատորիայի դիմացի այգում, «դիմավորելու» նիկոլ փաշինյանին. Մետաքսե Հակոբյան
Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան, որ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն. Դանիել Իոաննիսյան
Ռուսաստանը Հայաստանում գտնվող ԵՄ առաքելությանը մեղադրել է հակառուսական գործունեության մեջԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերումՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները
Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, զանգվածային ձերբակալություններ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա (տեսանյութ)
ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Դավիթ Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը. Շարժումը ևս մեկ անգամ կոչ է անում լինել նախապես նշված վայրերում
Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե ՎարդանյանՄասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. մանրամասներ (տեսանյութ)Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ ԿարապետյանՌուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնել«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբՈւրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծինԿասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզ է մեկնելԱրսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցությունԱրյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնիցԻնձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում. Գևորգ ԹամամյանԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն․ Վահե ՀովհաննիսյանՀարձակում ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի վրաԿենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը․ Հոխիկյանը հայտնել է ոմն Պետիկ Քյուրդյանի մասին․․․
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԱրտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցելՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումՊուտինը առաջարկել է խաղաղություն հաստատել ՈւկրաինայումԱյսօր վերջին օրն է․ «Հրապարակ»Փակ փողոցներ չկան․ ՆԳՆՈւկրաինան գիշերը հարվածել է ՂրիմինՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանի հետ փորձում են հանդիպել, բայց նա սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»Խորհրդարանի պաշարում կլինի՞․ քպականներն աղոթում են, որ շարժումը մարի. «Հրապարակ»Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակինԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը ՌուսաստանիցՍի Ցզինպինը Պուտինի այցից առաջ վառ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին«Եթե այգին համարվի Ադրբեջան, կտրելու ենք ծառերը». կիրանցեցի ՀՀ ԱԳՆ-ն Նեպալի հետ «թվինինգ ծրագիր» է սկսում․ ազգային զեկույցներ կներկայացվեն
Հասարակություն

Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Սրբազան հոր նամակ-ուղերձում գրված է. 

«Բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. արք. Գալստանեան

Քաջարի եւ բարեջան առաջնորդ Տաւուշի հայոց թեմի

Իջեւան

Սիրելի Սրբազան եղբայր,

Վերջին օրերուն հետեւում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի եմ տալիս Ձեր կողքին եղող Միքայէլ Սրբազանին, Յովնան Սրբազանին, Արշակ Սրբազանին եւ բոլոր նրանց, որոնք այս րոպէին Ձեր կողքին եւ Տաւուշի մեր ժողովրդի կողքին են:

Դուք Ղեւոնդ Երէցիան ոգիով նոր Աւարայր էք մղում հայրենիքին եւ հաւատքին պահպանման համար: Որքան կը փափագէի, որ այս րոպէներին Ձեզի հետ ըլլալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով եւ տարեցներով Ձեր կողքին կանգնած է եւ աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետեւ Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: Մենք չենք կրնար անտարբեր եւ լուռ անցնիլ այս բոլորին ի տես: Կասկած չկայ, որ մեր ժողովուրդը Հայրենիքի եւ Սփիւռքի տարածքին, բոլորն էլ Ձեր կողքին են: Ես ուզում եմ վստահեցնել միաժամանակ, որ հնարաւորութեան սահմաններում մենք բոլորս էլ պատրաստ ենք Ձեզ հետ պայքարը շարունակել մինչեւ այն երջանիկ պահը երբ պիտի կարենանք մեր ծրագիրների իրագործումը տեսնել: Մինչ այդ աղօթակից ենք Ձեր եւ մեր ժողովրդին՝ Տաւուշի մէջ եւ Տաւուշէն հեռու եւ կը մաղթենք առաւել ուժ, դիմադրական ոգի ու կորով եւ անվտանգ պայքար:

Սիրելիներ, թող Աստծոյ հովանին Ձեր վրայ եւ ժողովրդի վրայ ըլլայ ի խնդիր մեր հայրենիքի ապահովութեան եւ խաղաղ կեանքի կեցութեան համար:

Բոլորս միասին պիտի պայքարենք սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում եւ այլուր, որովհետեւ այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով եւ չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ եւ ծնունդ պիտի տայ նոր Ղեւոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու եւ նոր հերոսներու:

Ողջ մնացէք ի Տէր:

Քրիստոնէական եւ եղբայրական ջերմ սիրով՝

ԱՂՕԹԱԿԻՑ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»: