Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի ձվի շուկայում
2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության, տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն: