Զախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գերմանիայի ԱԳՆ-ի մասին խոսել նշել է հիշողության կորստի և սուր ֆոբիաների մասին այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են, որ մտադիր են փաստաթղթերում չնշել Վլադիմիր Պուտինի որպես նախագահ:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նա նաև մեջբերել է տողեր Ռադյարդ Քիփլինգի աշխատությունից. «Բագիրան կրակն անվանեց Կարմիր ծաղիկ, որովհետև ջունգլիներում ոչ մի կենդանի կրակն իր իսկական անունով չէր կոչի։ Բոլոր կենդանիները մահացու վախենում են կրակից և հարյուրավոր անուններ են տալիս՝ ուղղակիորեն չանվանելու համար նրա իսկական անունը»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Ռուսաստանում ընտրություններից հետո մտադիր է իր փաստաթղթերում և հայտարարություններում չնշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: