Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են
Կատարի մայրաքաղաք Դոհայում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների կողմերը որոշ փոխզիջումներ են առաջարկել:
Այս մասին հայտնում է ամերիկյան Axios կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես նշվում է, Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ քննարկում են հնարավոր համաձայնագրի մանրամասները՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և Գազայի հատվածում ժամանակավոր զինադադար հաստատելու նպատակով։
Նշենք, որ դեռևս հստակ համաձայնություն չկա քննարկվող հարցերի շուրջ: