Եղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել

Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով․

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն ուշի ուշով հետևում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնհայտորեն վերջին շրջանում ակտիվացել են: Տարբեր հարթակների ձևավորումը ողջունելի է մեզ համար, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կարող են շեղել հիմնական նպատակից, այն է` արցախցիների Արցախ վերադարձից։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը հանրայնացրել է Արցախի հիմնախնդրի առկա փուլի հետ կապված իր սկզբունքային մոտեցումներն ու դիրքորոշումը: Դրանք անշեղորեն կապված են քաղաքական ինքնության հետ: Մեզ համար անընդունելի է ցանկացած գործողություն, որը կշրջանցի արցախցիների անհատական և հավաքական իրավունքները:

- Ցանկացած ծրագիր` սոցիալական, թե մեկ այլ նշանակության, պետք է ներառի այն կարևոր ուղենիշները, որոնք առնչվում են արցախցիների Հայրենիք վերադարձի ընդունելի և իրատեսական հնարավորություններին: Դրա խրախուսման գործիքակազմը պետք է ներդաշնակվի արժանապատիվ ու անվտանգ ճանապարհով իրագործմանը: Մեզ համար առաջնահերթը հայրենադարձությունն է: Ժամանակավոր ու երկարաժամկետ ռազմավարական նախագծերը պետք է բխեն այդ համատեքստից: Այն ամենն, ինչ կհակասի այդ առանցքին, մեզ համար անընդունելի է, լինեն դրանք ֆինանսական օժանդակության փաթեթներ` 3, 5 կամ թեկուզ 20 մլն. դրամ արժողության:

- Բռնի տեղահանված արցախցիների կենցաղային ու սոցիալական խնդիրների շուրջ հարցերի լուծումը ՀՀ իշխանութունների կողմից որոշումներով հաստատելու կամ դիսկուրսի սադրանքով դրանք հանրային քննարկման դաշտ տեղափոխելու մարտավարությունը մեզ համար անհասկանալի է, մանավանդ , երբ բացակայում են դրան զուգահեռ համապատասխան քաղաքական գործընթացն ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ գործակցությունը: Մեզ համար սուբյեկտը պետական օղակներն են և ոչ թե անձերը` նրանց նկատմամբ յուրատիպ վերաբերմունքով: Ժողովրդի վրա փորձարկումներով միջանկյալ լուծումների կիրառումն անընդունելի է:

- Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով: Օրակարգում պահելով միայն այդ ուղղությունն, ակնհայտորեն արժեզրկվում են բոլոր մյուս կարևորագույն թեմաները` ներառյալ` Հայրենիք ու ապագա:

- Մեզ համար անբեկանելի է միասնության գաղափարը: Անգամ սոցիալական ծրագրերի նախաձեռնություններում կարևորում ենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը, ինչն արժանապատիվ հանգրվանի հասցնելու տեսանկյունից բացահայտ անհրաժեշտություն է»։