Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 401.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.10 դրամ (նվազել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 511.98 դրամ (նվազել է 1.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-401 դրամով, վաճառվում է 404-406 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 428-438 դրամով, վաճառվում է 439-446 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.30 դրամով, վաճառվում է 4.36-4.57 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 401 դրամով, վաճառվում՝ 404-404.5 դրամով:
Եվրոն գնվում է 437 դրամով, վաճառվում է 442 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25-4.28 դրամով, վաճառվում է 4.38 դրամով: