Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ)

Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Հայտնի պետական գործիչ և Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի հետևյալ հայտնի խոսքերը բազմիցս են մեկնաբանվել տարբեր քաղաքական գործիչների և քաղաքագետների կողմից՝ տարբեր առիթներով․ «Եթե արաբները վայր դնեն զենքերը, այլևս բռնություն չի լինի, իսկ  եթե հրեաները վայր դնեն իրենց զենքերը, Իսրայելն այլևս չի լինի։ Դուք չեք կարող բանակցել նրանց հետ, ովքեր եկել են ձեզ սպանելու»։

Այս խոսքերն արտացոլում են խոր արմատներ ունեցող ընկալումներն ու զգացմունքները, որոնք բնութագրել են իսրայելա-արաբական հակամարտությունը երկար տասնամյակներ շարունակ: Ըստ էության, այս խոսքերով Գոլդա Մեյրը արտահայտել է Իսրայելի պաշտպանության և անվտանգության քաղաքականության հիմքում ընկած հիմնական փաստարկը՝ այն ընկալումը, որ արաբական երկրների և պաղեստինցիների կողմից գոյություն ունի հիմնարար էկզիստենցիալ սպառնալիք:

Եթե մի պահ համանմանության սկզբունքով փորձենք այս խոսքերի քաղաքական իմաստն ու բնութագրումը «տարածել» հայ-ադրբեջանական (թուրքական) գոյութենական հիմնախնդրի վրա, ապա քաղաքագիտության տեսանկյունից այն կարող է մեկնաբանել մի քանի կարևոր ասպեկտներ.

1. Իրատեսությունը միջազգային հարաբերություններում. միջազգային հարաբերություններին անհրաժեշտ է ռեալիստական տեսանկյունից մոտենալ՝ շեշտը դնելով պետական ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա, իսկ աշխարհն ընկալել որպես անտագոնիստական ասպարեզ, որտեղ պետությունները գոյատևման մշտական պայքարի մեջ են:

2. Անվտանգություն. արտաքին քաղաքական խնդիրները հրատապ և հաճախ ռազմական միջոցներ պահանջող անվտանգության խնդիրների վերածելու գործընթացը շատ հաճախ անխուսափելի է։ Այս հեռանկարը ընդգծում է, որ անվտանգության խնդիրները միշտ չէ, որ ուղղակիորեն պետք է բխեն կամ հիմնված լինեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող արտաքին սպառնալիքների վրա, դրանք պետք է քաղաքականապես և անձնուրաց կերպով ճշգրտորեն կառուցվեն ու իրականացվեն:

3. Խաղաղության գործընթացի բարդություն. հայտարարությունը, որ անհնար է բանակցել նրանց հետ, ովքեր եկել են սպանելու, բարձրացնում է խորը անվստահության և թշնամանքի պայմաններում խաղաղության հասնելու անհնարինության հարցը՝ ընդգծելով խաղաղության գործընթացում վստահության և փոխադարձ երաշխիքների կարևորությունը։

4. Պաշտպանական գաղափարախոսություն. սա, ըստ էության, կարելի է կարճ բնութագրել մեր ռազմա-հայրենասիրական երգերից մեկում արտացոլված՝ «Համոզված ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն» էքզիստենցիալ ձևակերպմամբ: Ակնհայտ է, որ Հայոց պետության անհետացումը կարող է լինել զենքերը վայր դնելու արդյունք, հետևաբար, պաշտպանական գաղափարախոսությունը պետք է լինի կենտրոնականը՝ շատ քաղաքական և ռազմական ռազմավարությունների համար: Այս գաղափարախոսությունն ընդգծում է ազգային անվտանգության երաշխավորման համար հզոր պաշտպանական և ռազմական կարողությունների պահպանման կարևորությունը:

Ակնհայտ է, որ նման մտածողներ ունենալու համար պետք է ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն ունենալ պետական գործիչների բանակ։ Բայց դրա մասին ոչ թե պետք է երազել, այլ կոնկրետ օրակարգեր ձևավորել ու վճռականորեն գործել՝ իշխանափոխությունը հայտարարելով որպես օրակարգային թիվ մեկ խնդիր»։