Այն, ինչ ՀՀ տարածքի մեջ է, մերն է, ինչը՝ չէ, ուրեմն մերը չէ․ Մելքոնյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին
«Շատ են վռազում»։ Լրագրողներին այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, երբ վերջիններս փորձեցին մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե՝ Տավուշի 4 գյուղեր, որոնք պահանջում է Ադբեջանը, մեր քարտեզի վրա չկան։
Ճշտող հարցին, թե՝ ինչպե՞ս հասկանալ նրա հայտարարությունը, այսինքն դրանք պետք է տա Ադրբեջանի՞ն, Մելքոնյանը բացասական արձագանեքեց․ «Ոչ, այն, ինչ մեր տարածքի մեջ է, մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, մերը չէ։ Վարչապետը բառացի ասաց՝ այն գյուղերը, որոնք թվում է Ադրբեջանը, ՀՀ-ի տարածքի մեջ չեն»,- ասաց Մելքոնյանը։
«Քննարկում ենք։ Հիմա մենք ունենք Արծվաշեն, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, քննարկում պետք է գնա, թե Արծվաշենն ինչի հետ փոխվի, իսկ դուք վռազում եք, ասում եք՝ տվեցին»,- ասաց ՔՊ-ականը և հավելեց․«Նույնն էլ Տիգրանաշենն է, որ էլի անցնում է իրենց նախկին տարածքով»։