Ալեն Սիմոնյանի գլխավորած 15-հոգանոց պատվիրակությունը, այդ թվում նաև Լևոն Քոչարյանը, կմեկնի Ժնև
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։
Այդ պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը և Լևոն Քոչարյանը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։
Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունից։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Ալեն Սիմոնյանի խորհրդականը, մամուլի խոսնակը և աշխատակազմի ևս վեց աշխատակից։ Գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և ներկայացուցչական այլ ծախսեր կիրականացվեն պետական բյուջեի հաշվին։