ՀՀ-Ադրբեջան լարվածությունը կպահպանվի 2024-ին, Բաքուն ձգտում է «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան․ ԱՄՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները 2024-ին, հավանաբար, կմնան լարված։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության՝ սպառնալիքների ամենամյա գնահատման մեջ։
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ թեև Արցախի կորուստը փոքր-ինչ նվազեցրել է ռազմական առճակատման, անկայունության մակարդակը, սակայն ամբողջությամբ չի վերացրել ռիսկերը․ Ադրբեջանը՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար կպահպանի ճնշումները։
ԱՄՆ ազգային հետախուզությունը ադրբեջանական ճնշումները պայմանավորում է «խաղաղության պայմանագրի» շուրջ համաձայնության չգալու, Ադրբեջանի ԶՈՒ ներկայության, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայության, Բաքվի՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու ճնշումներով։
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը ձգտում է «միջանցք» ձեռք բերել դեպի Նախիջևան, ինչը մեծացնում է զինված հակամարտության վտանգը։