Մբապեն մերժել է անգլիական ակումբի 500 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր համաձայնեցնելուց մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է OK Diario-ն։
Մբապեին առաջարկվել է 500 միլիոն եվրոյի պայմանագիր, ինչպես նաև 200 միլիոն եվրո բոնուս:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 6-րդ տեղը։