Ահաբեկչություն Երուսաղեմում. կան զոհեր և վիրավորներ
Մեքենայով ժամանած երեք զինյալներ օգտվել են առաջացած խցանումից, իջել են մեքենայից և սկսել ավտոմատներից կրակել Երուսաղեմ տանող ճանապարհին կայանված մեքենաների վրա, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տարածքում գտնվող իսրայելցի զինվորները տեղում վնասազերծել են երկու զինյալների։ Այնուհետև տարածքում իրականացված որոնման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մեկ այլ ահաբեկիչ, ով փորձում էր փախչել, նա նույնպես վնասազերծվել է։
Իսրայելի շտապօգնության ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 9 իսրայելցի, նրանցից մեկը մահացել է։ Ինչպես հայտնել է MADA-ի գլխավոր տնօրեն Էլի Բինը, 8 վիրավոր տեղափոխվել են հիվանդանոցներ բուժման նպատակով։ Երկու վիրավորների վիճակը ծանր է: