ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը ցնցող հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի վերաբերյալ
Արևմուտքը չափազանց լավատես էր անցյալ տարի Ուկրաինայի Զինված ուժերի վերաբերյալ իր գնահատականներում, մեջբերում է Financial Times թերթը ծովակալ և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերին։
«Արևմուտքը չափից դուրս լավատեսորեն էր տրամադրված 2023 թվականի պատերազմի վերաբերյալ՝ հավատալով, որ եթե մենք ուկրաինացիներին տանք զինամթերք և ուսուցում, որն անհրաժեշտ է, նրանք կհաղթեն», - մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։
Գեներալը հավելեց, որ այժմ Արևմուտքը պետք է զգույշ լինի, որպեսզի 2024 թվականին չափազանց հոռետես չլինի։