Կյանքից հեռացել է բեմադրիչ Հրաչյա Ղազարյանը
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Հրաչյա Ղազարյանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Հրաչյա Ղազարյանը հիմնադրել է Երիտասարդական փորձարարական թատրոնը՝ «Փոսի թատրոն»: Նա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վաստակաշատ դասախոս էր: