Մյուլլերը վստահ է, որ Ռուսաստանը կմիջամտի նաև ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին
ԱՄՆ կոնգրեսում հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է, որ ինքը չի արդարացրել նախագահ Դոնալդ Թրամփին: Ավելին, ասել է, որ Թրամփին կարող են մեղադրել արդարադատությանը խոչընդոտելու մեջ, հենց որ նա թողնի նախագահի աթոռը:
Մյուլլերը վստահ է, որ հիմա էլ Ռուսաստանը փորձեր է կատարում միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Ավելի վաղ Մյուլլերը քննություն էր սկսել՝ պարզելու Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին, սակայն քննության ավարտին հայտարարեց, որ բավական ապացույցներ չկան այդ տեսակետը ապացուցելու համար: