Տիգրան Պետրոսյանն իրավիճակ փոխեց Հայաստանում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հունիսի 17-ը շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսայնի ծննդյան օրն է: Նա «Երկաթե Տիգրան» մականունն ուներ՝ իր անխորտակելի պաշտպանության համար:
Տիգրան Պետրոսյանի 90-ամյակի առիթով ՀՇՖ-ն նախաձեռնել էր Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթում նկատեց, որ Տիգրան Պետրոսյանն իր տաղանդի դրսևորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում:
Սերժ Սարգսյանը ֆեդերացիայի անդամների հետ նաև ծաղիկներ դրեց Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն:
Մանրամասները՝ տեսանյութում