«Իջևանի քաղաքապետը նենց ա անում, որ ես ձենս կտրեմ»․ ազատամարտիկից փորձում են խլել իր տարածքը (տեսանյութ)
Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, ազատամարտիկ, հաշմանդամություն ունեցող Արամայիս Համբարձումյանն ինչպես նախկին, այնպես էլ նոր կառավարությանն է ներկայացրել իր խնդիրն ու մնացել անպատասխան։
Քաղաքացին համոզված է, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը չարաշահել է իր դիրքն ու իրեն կանգնեցրել խնդրի առաջ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանը պատմում է, որ 2012թ.-ին Իջևանի քաղաքապետարանի կողմից 99 տարվա վարձակալության հիմունքներով իրեն հատկացվել է ամայի հողատարածք, որտեղ ինքը կառուցել է սպասարկման սրահ՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական մեծ չափերի հասնող տեխնիկայի վերանորոգման համար: Այժմ, երբ ամեն ինչ պատրաստ է, նրանից փորձում են տարածքը վերցնել։
Նշված շինությունը կառուցելիս՝ սպասարկման սրահի նկուղային հարկի համար, որը նույնպես գրանցված է որպես սպասարկման տարածք, խոչընդոտներ չկային, քանի որ առջևի տարածքն ամայի էր, իսկ հարևանությամբ գտնվող երկու հողակտորների մուտքերը հակառակ փողոցից էին: Համբարձումյանը հինգ տարի շարունակ դիմել է քաղաքապետարան՝ այդ ամայի տարածքները ևս իրեն հատկացնելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը մերժել է նրան:
Ավելին՝ տեսնելով, որ Արամայիս Համբարձումյանը բողոքում է, քայլեր են ձեռնարկում նրան լռեցնելու համար։
«Իջևանի քաղաքապետը նենց ա անում, որ ես ձենս կտրեմ»,-ասում է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում.