Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այսօր կգան Քոչարյանի գործով դատական նիստին. փաստաբան
«Անձնական երաշխավորների առումով օրենքի մեջ որևէ սահմանափակում չկա, թե ով կարող է երաշխավորել, կարևորը` վստահություն և հեղինակություն վայելող անձ լինի»: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությունը ներկայացնելն արդյոք շահերի բախում չէ՞:
Փաստաբանը նաև նկատեց, որ հստակ տեղեկություն չունի, թե Արցախի գործող և նախկին նախագահները ժամը քանիսին կգան Քոչարյանի գործով դատական նիստին, բայց կարծում է, որ այսօր անպայման կլինեն:
«Ես, ինչպես հասկացա, օրվա վերջում են գալու»,- ասաց Հայկ Ալումյանը: