Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան
Գիտենք` ովքեր են պատերազմի դուռը բացել, բայց դեռ չեն փակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հենց հիմա էլ իրենց, որ ասում են «մեր ադրբեջանցի զինվորները», ՔՊ-ի ադրբեջանցի զինվորներն էս պահին Կիրանց գյուղի մատույցներում են: Որ ասում էինք հատուկ նշանակության ստորաբաժանումները` «Յաշմա» և «Կոմանդո» բելելու են և տեղակայեն, երեկ տեսանք տեսանյութերը, գյուղացիներն էլ հավաքված էին Կիրանց գյուղում: Այս պահին շատ-շատ լարված ու մտահոգիչ իրավիճակ է այնտեղ: Ոչ միայն Կիրանց գյուղում: Տեղեկություններ ստացա, որ Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում էլ են շարժեր նկատվում: Այսինքն` գյուղերի թիվն ավելանում է: Այն գյուղերի թիվն է ավելանում, որ էս իշխանությունները գյուղ առ գյուղ ականազերծելով, այդ թվում հայի արյունով ականազերծում են հայի տեղադրած ականները: Այսինքն` իրենք խնդիր են դրել իրենց առջև Կիրանց և Ծաղկավան գյուղերի հատվածներում ականազերծել և ադրբեջանցիներին բերել այդտեղ: Իրենք ամեն օր այդ գործընթացի մեջ են»,- ասաց Դանիելյանը: