ՔՊ-ից եղել են բանագնացներ, ովքեր եկել են համոզելու, որ շարժումը դադարեցվի․ Բագրատ Սրբազան
ՔՊ-ից ոչ միայն եղել են մարդիկ, ովքեր աջակցություն են հայտնել, այլև բանագնացներ, ովքեր եկել են համոզելու, որ Կիրանցից սկսված շարժումը դադարեցվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Ովքեր են եղել այդ մադիկ՝ նա անուններ չտվեց․ «Ինձ շատ մտերիմ մարդիկ»,- ասաց Սրբազանը։
Նա հորդորել է այդ մարդկանց կանգնել իր կողքին, եթե իսկապես մտահոգ են։
«Ասել եմ նաև, որ եթե չեք ուզում կողքս կանգնել, ամեն օր աղոթք արեք էս ժողովրդի համար»,- ասաց Բագրատ Սրբազանը։