Ստավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՏՈՒ-22Մ3 ինքնաթիռը կործանվել է Ստավրոպոլի երկրամասում մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ վերադառնալով հայրենի օդանավակայան։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Ինքնաթիռում զինամթերք չի եղել։ Միջադեպի հետևանքով գետնի վրա ավերածություններ չեն եղել։
Ապրիլի 18-ի առավոտյան Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտարարել է, որ երկրամասի դաշտերից մեկում ինքնաթիռ է կործանվել։ Նա նշել է, որ երկու օդաչուներին հաջողվել է փրկվել։ Նրանց ողջ են գտել ու տեղափոխել հիվանդանոց։