Մխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին (տեսանյութ) ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Վեհափառ Հայրապետների կոչն ու զորակցությունը Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ ՇարմազանովՄայիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. Արարատ Միրզոյանը` «Al-Jazeera»-ին
Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… Ռուբեն ՀակոբյանՀայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարովԲաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ ԲայրամովԿենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահՊետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՀայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները խորացնում են համագործակցությունըԴարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետՀայաստանը նոր մեծ վարկ է վերցնում«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». ՀովասափյանՀութները Կարմիր ծովում հարձակվել են իսրայելական առևտրային նավերի վրաՍահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ ԲայրամովԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար 1 կոպեկ փող են տվել, ինքը շան տղա ա, ինքը սապլյակի տղա ա, այո, եթե գումար կվերցներ, կլիներ շուն ու սապլյակ. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ 17-ամյա որդին

Սամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե

Ապրիլի 16-ին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված ակտիվիստ Սամվել Վարդանյանը ոստիկանության մեքենայով ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ոստիկանների ակնհայտ թողտվությամբ՝ դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, խոշտանգումների և նվաստացումների։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հելսինկյան կոմիտեն:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր նախօրեին հանրային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ որտեղ ակտիվիստը վիրավորել էր պատգամավորին, որին ի պատասխան պատգամավորը հարվածել Ս․ Վարդանյանին։

Միջադեպից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Ալեքսանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները միջադեպի մասին, որոնք այն որակում էին «խուլիգանություն» և իրավապահ մարմիններին խիստ արձագանքելու ցուցում տալիս։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել էր «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը․ Մկրտչյան» վերնագրով հոդված։ Բացի հոդվածի վերնագրում առկա սպառնալիքներից, թերթի զրուցակիցը կոչ է արել օրենսդիրին կրկին քրեականացնել հայհոյանքները, մեղադրել ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին՝ տեղի ունեցած միջադեպի շահառու լինելու, իսկ Ս․ Վարդանյանին՝ օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ լինելու մեջ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից դատաիրավական համակարգի շարունակական յուրացմանը իր զեկույցներում։ Վարչապետի նախկին օգնականին դատախազության ղեկավար, նախկին կուսակից-նախարարին՝ ԲԴԽ ղեկավար, ոստիկանական բռնությունների և խոշտանգումների անպատժելիության պայմաններում՝ ոստիկանապետին ներքին գործերի նախարար նշանակելը ողջ իրավապահ և դատաիրավական համակարգի յուրացման ընդամենը առանձին դրվագներն են։ 

Նման տոտալ վերահսկողության պայմաններում կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը։ Այս ամենը իշխանության բոլոր թևերի յուրացման, անկախ դատաիրավական համակարգի բացակայության և անպատժելիության մթնոլորտի արդյունք է։