Կենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահ
Կենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական, և այն համապարփակ լուծման կարիք ունի կառավարության մակարդակով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք այդ որոշման հետևանքներին հետո կառնչվենք, այսինքն` կենսաթոշակային ֆոնդերը որոշում կկայացնեն` ինչ կանեն կառավարության հետ համատեղ։ Ես կարծում եմ` ֆոնդերն այդտեղ շատ ճկուն կլինեն, ու հարց կանգնած չի լինի` վճարե՞լ, թե չվճարել։
Ուղղակի խնդիրն այստեղ արցախցիների քաղաքացիության ու ստատուսի հետ է կապված։ Այս հարցերը պետք է քննարկեն, որպեսզի ՀՀ կառավարությունը ֆոնդերի հետ կարողանա իրա
Նա վստահեցրեց, որ կենսաթոշակային ֆոնդերում արցախցիների գումարներն ամբողջովին պահպանված են։