Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլար
Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելին արժեցել է ավելի քան 1 միլիարդ դոլար։
Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի նախկին զինվորական պաշտոնյային:
«Նախկին իսրայելցի զինվորականը շաբաթ օրվա պաշտպանության ծախսերը գնահատել է ավելի քան 1 միլիարդ դոլար, չհաշված այն, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան որքան գումար են ծախսել հրթիռները ոչնչացնելիս», - ասվում է հրատարակության մեջ:
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության ոչնչացմանը։