ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կքվեարկի ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցով։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական մի քանի աղբյուրների։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կխոսի ՄԱԿ-ի լիիրավ անդամ երկիր դառնալու Պաղեստինի պահանջի մասին», - հայտնում է գործակալությունը։
Ընդգծենք, որ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և կռիվների աղբյուր է տարածաշրջանում։