Գեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համարԹբիլիսիում ցուցարարները լքել են խորհրդարանի դիմացի տարածքըԳառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներինԳուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ ԶաքարյանՈւկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Բրյանսկի վրաԱրգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով (տեսանյութ)Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. ՉալաբյանԿիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿԳետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են
«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր եւ դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԿառավարությունը նիստ է անում (ուղիղ)Եղանակն առաջիկա օրերին
Ոստիկանությունը որոշել է, որ միայն Կիրանցի բնակիչները կարող են վերադառնալ գյուղ․ ոչ Սրբազանը, ոչ պատգամավորները՝ «իրավունք չունեն» (ուղիղ)
Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժինՀայկ Մարությանը ևս կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունըԱրևմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Կիրանցում ճանապարհը փակած 31 քաղաքացի է ձերբակալվել
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»24 ժամ ջրամատակարարման դադար կլինի մի շարք հասցեներումՈստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ (տեսանյութ)Գերլարված իրավիճակ` Կիրանցում. ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է ճանապարհը․ ՈւՂԻՂ
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը․ Գառնիկ Դանիելյան
Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ)
Հասարակություն

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250․000․000 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու նպատակով, շաքարավազի վաճառքը շուկայականից էականորեն ցածր գներով ձևակերպել է իր անվամբ, սակայն փաստացի առանց հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և գործող շուկայական գներով՝ իրացրել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների։ 

Կատարված մեծածավալ վարութային գործողությունների և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընկերության տնօրենը, շաքարավազի հերթական խմբաքանակը ՀՀ տարածք ներմուծելուց հետո, առանց որևէ ուղեկցող փաստաթղթի, մատակարարել է Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պարենային ապրանքների առևտրով զբաղվող «Մ․․․» ՍՊ ընկերությանը, որի գործունեության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ինչպես «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարված 10տ շաքարավազը, այնպես էլ՝ «Մ․․․» ՍՊ ընկերությունում կիրառվող առևտրային ծրագրի էլեկտրոնային շտեմարանը պարունակող համակարգիչը։

Նախաքննության հետագա ընթացքում, ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից էլեկտրոնային շտեմարանի ու հարկային մարմին ներկայացված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ «Մ․․․» ՍՊ ընկերությունն իր հերթին 2020-2023թթ. ընթացքում վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, ինչի հետևանքով թաքցրել է շրջանառությունը և չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

Քրեական վարույթով «Մ․․․» ՍՊ ընկերության հիմնադիրը և տնօրենը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Մ…» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել են նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 250․000․000 ՀՀ դրամ։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: