Լիլիթ Մակունցը որպես գլխավոր բանախոս կլոր սեղան-քննարկման է մասնակցել ԱՄՆ խաղաղության ինստիտուտում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից: