Թեհրանը մերժել է Իրանի և Իսրայելի միջև ռազմական առճակատումը կանխելու Թուրքիայի միջնորդությունը
Թեհրանը մերժել է Իրանի և Իսրայելի միջև ռազմական առճակատումը կանխելու Թուրքիայի միջնորդական առաջարկը։
Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտոնյաները պատրաստվում են հնարավոր աննախադեպ ուղիղ հարձակմանն Իրանի տարածքից:
Նշվում է, որ հարձակմանը կօգտագործվեն բալիստիկ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և թեւավոր հրթիռներ: