Կազանի փաստաթղթում գրված էր` բա լուծեիք էդ հարցը, եղբա՛յր, ես էդ ժամանակ կամ բանտում էի կամ նոր էի դուրս եկել. Փաշինյանը` ընդդիմությանը (տեսանյութ)
«Խաղաղությունն այնքան հեռու է այսօր, ինչքան անցյալ տարի այս օրերին, թուրքերը մեր տարածքում են, ինչպես անցյալ տարի այս օրերին, տարածքները զիջելու մասին խոսում եք դուք, առանց հայելային պահանջ ներկայացնելու։ Մեկ տարվա ընթացքում ձեր քաղաքականությունը մեր պետությանը որևէ դրական արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ»։
Ազգային ժողովում այս հացը Արթուր Խաչատրյանը ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ Նա նաև մեջբերումներ արեց Կազանի փաստաթղթից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կազանի փաստաթղթում տենց գրած էր, Կազանի փաստաթղթի ժամանակ դուք իշխանություն էլ էիք, ընդդիմություն էլ էիք, լուծեիք։ Լուծեիք եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել։
Կազանի փաստաթուղթը, որ եղել է, ես կամ բանտում եմ եղել, կամ բանտից նոր դուրս եկած։ Ո՞վ էր խանգարում ձեզ, լուծեիք։ Լուծեիք 2011-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ն, 16-ին այնպես անեիք, որ պատերազմ չլիներ, պատերազմից շատ ուժեղ խուսափոխներ էիք։ 2008-ին, 2007-ին, ..., 1999-ին, 98-ին լուծեիք։ 98 թվականի իշխանության էիք, լուծեիք եղբայր»։