Կարիմ Բենզեման 8 խաղ անընդմեջ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ
Կարիմ Բենզեմայի գոլազուրկ խաղերի շարքը բոլոր մրցաշարերում հասել է 8 հանդիպման։
Այս ընթացքում «Ալ-Իթիհադի» հարձակվողը կատարել է 4 գոլային փոխանցում, երկու անգամ վրիպել 11 մետրանոցից, ևս մեկ գոլ չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։
Վերջին անգամ Բենզեման գոլի հեղինակ է դարձել դեկտեմբերի 15-ին՝ աշխարհի ակումբային առաջնության «Ալ-Ահլիի» հետ խաղում (1:3):
Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 20 հանդիպումներում 36-ամյա ֆրանսիացին դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։