Սիթին կորուստներ ունի Արսենալի հետ խաղից առաջ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Քայլ Ուոքերն ու Ջոն Սթոունսը բաց կթողնեն Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպումը։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Սիթին» կհյուրընկալի լոնդոնցիներին կիրակի՝ մարտի 31-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
«Արսենալը» 64 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Լրացուցիչ ցուցանիշներով Միկել Արտետայի թիմն առաջ է անցել Լիվերպուլից։ «Մանչեսթեր Սիթին» (63 միավոր) մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։
Աղբյուրը՝ Armsport