Դատարանը անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ Թումանյանի թանգարանի տնօրենի աշխատանքի ազատման հրամանը
Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Եղիազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով որոշումը։
Նաև դատարանի որոշմամբ՝ ԿԳՄՍՆ-ից հօգուտ Անի Եղիազարյանի կբռնագանձվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։