Լավրովը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների դեպքում անվտանգության երաշխիքների մասին
Ռուսաստանը, հաշվի առնելով իր շահերը, պատրաստ է խաղաղության հնարավոր բանակցությունների ընթացքում երաշխավորել Ուկրաինայի օրինական շահերը։
Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագետը դրական է գնահատել Ուկրաինայում կարգավորման Չինաստանի ծրագիրը։ Նրա խոսքով՝ Պեկինը խելամիտ բաներ է ասում։ Փաստաթղթում, մասնավորապես, ամրագրված է միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը, որոնք կիրառվել էին Արեւմուտքի կողմից ռուսական հատուկ գործողությունից շատ առաջ։ Դրա հիման վրա կարելի է պայմանավորվել գործընթացի բոլոր մասնակիցների համար ապահովել հավասար անվտանգություն, սա է Ռուսաստանի դիրքորոշումը։
Հասկանալու համար, թե ինչպես կարելի է այդ սկզբունքները կյանքի կոչել, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծել է Լավրովը։ Միաժամանակ նա մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւը՝ համարելով ոչ պիտանի։