Պատերազմի ելքը կորոշի Մերձավոր Արևելքի ապագան. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումից հետո ասել է, որ ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցություններում։
«Պատերազմի արդյունքները կորոշեն իրավիճակը ողջ տարածաշրջանում գալիք տասնամյակների ընթացքում», - մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները Գալանտին:
Հանդիպմանը, որն անցկացվել է փակ դռների հետևում և տևել է մոտ մեկուկես ժամ, քննարկվել են Համասին հաղթելու, նրա ռազմական և քաղաքական ներուժը վերացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև պատանդներին ազատելու հարցերը: