Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր օգնականը
Կալանավորվել է գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:
Այս մասին տեղեկությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձին ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։
«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ում։հայտնեցին ՔԿ-ից:
Նշենք, որ հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշեց բավարարել այն: Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել: