Դանակով տղամարդը ներխուժել է Մոսկվայի մերձակայքում գտնվող համակարգչային ակումբ և դանակահարել երեք այցելուների (տեսանյութ)
Դանակով տղամարդը ներխուժել է Մոսկվայի մերձակայքում գտնվող համակարգչային ակումբ և դանակահարել երեք այցելուների։ Այս մասին հայտնում է MASH տելեգրամյան ալիքը։
Մինչ այդ նրան հաջողվել է հարձակվել եւս մեկ անձի վրա՝ գարեջրի խանութի մոտ։
Հարձակվողը ձերբակալվել է, և քննիչները պարզում են շարժառիթը։