Մոսկվան այժմ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ շրջան է ապրում․ Պեսկով
Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այդ բարդ շրջանը հաջողությամբ կանցնենք։ Այս մասին IZ.RU-ի ․փոխանցմամբ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ aif.ru- ին տված հարցազրույցում։
«Մոսկվան այժմ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ շրջան է ապրում, մինչդեռ ՌԴ-ում ապրող հայերի տնտեսական ակտիվությունը Հանրապետության ընդհանուր բյուջեում շատ մեծ տոկոս է կազմում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։
Կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը. դրանք պետք է խիստ սահմանափակվեն, քանի որ դա ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել»,-ասել է նա։