Մոսկվայում ահաբեկչություն իրականացրածները անպայման կսպանվեն. ՌԴ ԱԽ փոխքարտուղար
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայում ահաբեկչություն իրականացրածները, անպայման, կսպանվեն.
«Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին, բոլոր նրանց, որ վճարեցին ու օգնեցին»,- նշել է նա։
Մեդվեդևը նաև կարծում է, որ նման հարձակումներին պետք է պատասխանել ուժային մեթոդներով, այդ թվում՝ ահաբեկիչների տոտալ մահապատիժներով և նրանց ընտանիքների դեմ բռնաճնշումներով։