Մարիա Զախարովան այսօրվա ամերիկացիներին անվանել է ամենավախկոտ ազգը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամերիկացի լրագրող Ջեքսոն Հինքլին տված հարցազրույցում ամերիկացիներին անվանել է այսօրվա ամենավախկոտ ազգը։
Զրույցի ձայնագրությունը հրապարակվել է դիվանագետի Telegram ալիքում։
Նա նշել է, որ այսօր ամերիկացիները վախենում են բարձրաձայն խոսել իրենց համար կարևոր բաների մասին։
Նրա կարծիքով՝ Ամերիկայի քաղաքացիները գերադասում են գործ չունենալ օտարերկրացիների հետ, որպեսզի չհայտնվեն հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում։