Հունգարիայի ԱԳՆ-ն առաջարկել է Ռուսաստանին և Արևմուտքին ատոմային էներգիայի շուրջ երկխոսության հարթակ
Հունգարիան պատրաստ է շարունակել միջուկային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և արևմտյան երկրների համագործակցության հարթակ տրամադրել:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Ես վերահսկում եմ Հունգարիայում նոր ատոմակայանի կառուցումը, որտեղ «Ռոսատոմը» մեծ դեր է խաղում, բայց երբ նայում եմ շուրջս, տեսնում եմ, թե ովքեր են այնտեղ աշխատում՝ գերմանացիները, ամերիկացիները, ֆրանսիացիները, շվեյցարացիները, շվեդները և նույնիսկ ավստրիացի ենթակապալառուները: Սա նշանակում է, որ կորպորատիվ մակարդակով միջուկային էներգետիկայի ոլորտում այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, դեռ չեն կորցրել ողջախոհությունը, հուսով եմ, որ այդպես էլ կմնա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Atomexpo ֆորումի լիագումար նիստում։