Էմմանուել Մակրոնը զգուշացրել է Բենիամին Նեթանյահուին
Իսրայելը կարող է մեղադրվել ռազմական հանցագործություն կատարելու մեջ, եթե նրա բանակը գործողություն սկսի Պաղեստինի Ռաֆահ քաղաքում՝ Գազայի հատվածի հարավում:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Ելիսեյան պալատը։
Բացի այդ, Մակրոնը դժգոհություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցման համար հողերի զավթման առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակը և բացել հումանիտար միջանցքները՝ պաղեստինցիներին օգնություն հասցնելու համար՝ վկայակոչելով հակամարտության զոհերի մեծ թիվը Գազայի հատվածում: