Հութիները Սաուդյան Արաբիային զգուշացրել են, որ կխոցեն ամերիկյան կործանիչները
Եմենի հութիները նախազգուշացրել են Սաուդյան Արաբիային, որ կխոցվեն ամերիկյան կործանիչները, եթե թույլ տան դրանք օգտագործել իրենց օդային տարածքում՝ Եմենի դեմ ագրեսիայի համար:
Այդ մասին «Ալ Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եմենի հութի «Անսար Ալլահ» կազմակերպության բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմադ Ալի ալ Հութին։
Նշենք, որ Եմենի հութիները մի շարք լրատվական խողովակներով բազմիցս զգուշացրել են Սաուդյան Արաբիային, որ Եմենի դեմ ծրագրերին աջակցելու դեպքում հութները դրանց կտան համարժեք պատասխան: